Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին չի բացառել իր մասնակցությունը երկրի նախագահական ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։
Լեհաստանի նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականին։ Գործող նախագահ, «Օրենք և արդարադատություն» կուսակցության ներկայացուցիչ Անջեյ Դուդան, երկրի Սահմանադրության համաձայն, չի կարողանա մասնակցել դրանց, քանի որ նա երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը։