Ռուսաստանը ողջունում է այլ երկրների ցանկացած ջանքեր՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։
«Մեր միջազգային գործընկերներից շատերը, ներառյալ նրանք, ովքեր գտնվում են այս տարածաշրջանից հեռու, ցուցաբերում են մեծ հետաքրքրություն՝ օգնելու առաջ շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ճանապարհին: Մենք, ինչպես նախագահ Պուտինը բազմիցս ասել է, ողջունում ենք ցանկացած ջանք, որոնք բխում են իրավիճակի կայունացման շահերից և պայմաններ ստեղծելու համար, որպեսզի այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան նորմալ, փոխադարձ հարգանքի հիման վրա, փոխշահավետության հիման վրա, համագործակցել իրենց երկրների ու ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, տարածաշրջանային անվտանգությունը մնում է թեժ թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։



