Լավրովը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից...

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականի դեկտեմբերին ծրագրել է աշխատանքային այց կատարել Մալթա, գրում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։

Այսպիսով, ՌԴ ԱԳ նախարարը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ երկիր։ Վերջին անգամ Լավրովը ԵՄ տարածքում եղել է 2021 թվականին, երբ Ստոկհոլմում մասնակցել է Եվրոպայում  անվտանգության և համագործակցության  կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը։