Լավրովը մեկնաբանել է Իսրայելի և Պաղեստինի միջ...

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրումը հաստատում է, որ տարածաշրջանում ներկայիս ստատուս քվոն անարդյունավետ է։

«Աննախադեպ կտրուկ շրջադարձ պաղեստինա-իսրայելական առճակատման մեջ, որը ևս մեկ անգամ հաստատեց, որ հակամարտության գոտում ներկայիս ստատուս քվոն պարզապես անգործունակ է», – ասել է նախարարը՝ Մոսկվայում բանակցություններ սկսելով Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ։