Լավրովը կմասնակցի Ալյասկայում կայանալիք Ռուսա...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը բանակցություններ կանցկացնեն Ալյասկայի Անքորիջ քաղաքում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային և բանակային բազայում, հաղորդել էր  CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ռուսական կողմը հայտնել է, որ բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի հակամարտությունն է եղել:

Օգոստոսի 12-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը քննարկել են Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման հարցերը։