Լավրովը խոսել է պատժամիջոցների պատճառով ՌԴ պե...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Արևմուտքի պատժամիջոցների պատճառով ՌԴ պետական պաշտոնյաների ինքնաթիռները լիցքավորելիս առաջացող խնդիրների մասին։
Նա պատմել է 2023 թվականին Հարավային Աֆրիկայում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին։

«Անցյալ տարի, երբ ինձ հանձնարարվեց ներկայացնել նախագահին Յոհանեսբուրգի գագաթնաժողովում, մի ամբողջ պատմություն եղավ թռիչքի համար ինքնաթիռը վերալիցքավորելու հետ կապված», - ասել է ԱԳ նախարարը լրագրող Մարինա Քիմին «Նոր աշխարհ» նախագծի համար տված հարցազրույցում:

Նրա խոսքով, պարզվել է, որ այնտեղ ավիացիոն վառելիք մատակարարող գրեթե բոլոր ընկերությունները երկրին չեն պատկանում։ Դրանք պատկանում են արևմտյան կորպորացիաներին:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ իրեն սպասարկող ինքնաթիռի լիցքավորման հետ կապված նմանատիպ իրավիճակ է տեղի ունեցել նաև Բրազիլիայում։