Փետրվարի 3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում կունենա ԱՊՀ երկրների դեսպանների հետ։ Օրակարգում ներառված են 2024 թվականի արդյունքների և 2025 թվականի առաջնահերթությունները։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Փետրվարի 3-ին Մոսկվայում տեղի կունենա արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավանդական նախաճաշը Ռուսաստանում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան մանրամասնել է, որ քննարկվելու են նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության առանցքային հարցեր։