Լավրովը կայցելի Պեկին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 16-ից 18-ը կայցելի Պեկին, այցի ընթացքում նախատեսված են նրա բանակցությունները չինացի գործընկեր Վան Յիի հետ, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Պեկին ակնկալվում է, որ տեղի կունենա հոկտեմբերի 16-ից 18-ը՝ կապված «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» երրորդ միջազգային ֆորումի հետ: Այդ այցը ընթացքում նախատեսված են նրա բանակցությունները Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ», - ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» երրորդ միջազգային ֆորումին մասնակցելու մտադրությունը։