Լավրովը հայտարարել է, որ Թրամփը հետաքրքրված է...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է ռուս-ուկրաինական բանակցությունների շարունակմամբ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ Մոսկվայում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Նախագահ Թրամփն արդեն հայտարարել է, որ դա իր պատերազմը չէ։ Նա շահագրգռված է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվեն։ Սա, ընդհանուր առմամբ, նրանց համատեղ նախաձեռնությունն էր նախագահ (Վլադիմիր) Պուտինի հետ», - ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Լավրովն ասել է, որ տեսնում է Մոսկվայի և Կիևի միջև նորացված բանակցային գործընթացը խաթարելու Բրյուսելի փորձերը։

«Ես ոչ թե ենթադրում եմ Բրյուսելի փորձերը՝ խաթարելու նորացված բանակցային գործընթացը, այլ տեսնում եմ այդ փորձերը: Ինչպես և դա տեսնում է ցանկացած օբյեկտիվ դիտորդ», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի գարնանից ի վեր առաջին բանակցությունները կայացել են մայիսի 16-ին Ստամբուլում։