Լավրովը հայտարարել է ուկրաինական ճգնաժամի կար...

Մոսկվան ողջունում է տարբեր երկրների ջանքերը՝ խթանելու արդար համաձայնագրերը, որոնք կվերացնեն ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները։ Այս մասին Ղազախստան կատարած աշխատանքային այցի արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ողջունում ենք գլոբալ Հարավի, գլոբալ Արևելքի պետությունների ջանքերը, որոնք կարող են թույլ տալ վերացնել ուկրաինական ճգնաժամի բուն պատճառը և ապահովել խաղաղություն: Եվ մենք այսօր խոսեցինք այս մասին», – ասել է Լավրովը։