Լավրովը և Ռուբիոն քննարկել են ուկրաինական հակ...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքից։

Նշվում է, որ կողմերը շարունակել են կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան ակտիվ քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների վերաբերյալ։

Լավրովը և Ռուբիոն քննարկել են ուկրաինական հակամարտությունը։

Նրանք նաև նշել են բանակցությունների նախադրյալների համախմբման կարևորությունը ՝ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ճանապարհը համաձայնեցնելու նպատակով ։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային մի շարք այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում ։