Լավրովը և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունե...

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

Ըստ ՌԴ ԱԳՆ աղբյուրի՝ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գոտում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը: