
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի նշել, թե որ երկրներն են հավակնում ԲՐԻԿՍ գործընկերների կարգավիճակին եւ ինչ պայմաններով կարող են ստանալ այն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Սպասեք։ Կան միջազգային համաժողովների արդյունքների հրապարակման որոշակի պատշաճություններ։ Պահպանեք այդ պատշաճությունները»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում։