
Մոսկվան և Անկարան քննարկել են Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարը. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում:
«Առանձնակի ուշադրություն ենք դարձրել կողմերի միջև վստահության ամրապնդման, ենթակառուցավծքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման, գյուղատնտեսական գործունեության ակտիվացման հարցերին, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան, ՌԴ, Թուրքիա) շրջանակում», - ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը Ֆիդանի հետ հանդիպումը «ընդհանուր առմամբ շատ օգտակար» է որակել։