Լավրովն ու Ֆիդանը հանդիպում են Մոսկվայում. Քն...

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Սերգեյ Լավրովի և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հանդիպման մասին, որը դեռ նոր է սկսվել։ Բանակցությունների օրակարգն արդեն հայտնի է:

Այս րոպեներին Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ ավելի վաղ հայտարարված բանակցությունները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ինչպես հաղորդվում է, դիվանագետները կխոսեն հացահատիկի գործարքի հնարավոր այլընտրանքների, Ուկրաինայի, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման մասին։ Այլ թեմաների թվում են էներգետիկ ոլորտում երկկողմ նախագծերը և հրդեհների մարման հարցում Ռուսաստանի Դաշնության կողմից թուրքական կողմին ցուցաբերվող օգնությունը։

Կողմերը կքննարկեն նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։