Լավրովն ու Չավուշօղլուն բանակցություններ են ս...

Անկարայում մեկնարկել են ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի բանակցությունները: Այս մասին հայտնում է թուրքական պետական TRT Haber հեռուստաալիքը:

Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման արդյունքներով ծրագրվում է ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիս:

Սպասվում է, որ բանակցությունների գլխավոր թեման կդառնա իրավիճակն Ուկրաինայում: Լավրովն ու Չավուշօղլուն մտադիր են քննարկել ուկրաինական հացահատիկի արտահանման խնդիրների հնարավոր լուծումն ու ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսման հեռանկարները: Այդ բանակցություններում Թուրքիան նախկինում հանդես է եկել որպես միջնորդ: