Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից Եվրամիության դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս դեպքում, այդ մարդկանց հանդեպ ողջ հարգանքով կամ անհարգալից վերաբերմունքով հանդերձ, նրանք միայն ֆունկցիա են, նրանք միայն տեղեկություն են փոխանցում մի երկրից մյուսին։ Եվ հարց է առաջանում, ընդ որում՝ բոլորի մոտ միեւնույն հարցը. ըստ էության ի՞նչ են անում այդ մարդիկ եւ ինչո՞ւ, ինչպե՞ս են իրենք իրենց հասկանում մեր երկրի տարածքում, եթե իրենց գլխավոր ֆունկցիան չեն կատարում»,- ասել է նա «Соловьев Live»-ի եթերում։
«Նրանք իրենց ամբողջ ժամանակը, նկատի ունեմ դեսպանների արեւմտյան մասին, ՆԱՏՕ-ականներին, նվիրում են միայն մի բանի։ Չեմ ասում բոլորի մասին, բայց ասում եմ այդ «շարժիչի» մասին։ Նրանք զբաղվում են, առաջին՝ մեր երկրի ներքին գործերին միջամտելով։ Երկրորդ՝ տառացիորեն պերֆորմանսներով, որոնք նույնպես կապվում են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու հետ»,- ավելացրել է Զախարովան։
Երկուշաբթի Լավրովը հայտնել էր, որ վերջերս հրավիրել է Եվրամիության դեսպաններին խոսակցության Ռուսաստանի նախագահի ընտրություններից առաջ, բայց նրանք հրաժարվել են հանդիպումից երկու օր առաջ։