Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը կտրուկ նվազել է Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական լարվածության պայմաններում։ Սեպտեմբերի 15-ին հրապարակված տվյալներով՝ երկուշաբթի Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 առևտրային նավ՝ նախորդ օրվա 10-ի դիմաց։ Մինչև ներկայիս հակամարտության սկսվելը նեղուցով օրական միջինը շուրջ 125 նավ էր անցնում։ Նավերի երթևեկությունը նվազել է նաև Կարմիր ծովը Ադենի ծոցին կապող Բաբ էլ Մանդեբի նեղուցում։ Մեկ օրվա ընթացքում այնտեղով անցնող նավերի թիվը 28-ից նվազել է մինչև 21։ Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ առևտրի առանցքային ուղիներից է, և այնտեղ նավագնացության կտրուկ նվազումը մեծացնում է նավթի ու գազի մատակարարումների հնարավոր խափանումների վերաբերյալ մտահոգությունները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։



