Լավ, թող անվանեն. Լուկաշենկոն՝ իրեն բռնապետ ա...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ արձագանքեց այն փաստին, որ իրեն դրսում հաճախ բռնապետ են անվանում, ըստ նրա՝ կարևորն այն է, որ երկիրը պահպանել է ժողովրդի հարստությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունն ու խաղաղությունը հայրենի հողում։ Բելառուսի նախագահը նման հայտարարություն է արել Բելառուսի Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիպմանը, նրա խոսքերը մեջբերել է Sputnik. Беларусь գործակալությունը։ 

«Այդ ողջ ընթացքում շղթայի հետևում Լուկաշենկոյին բռնապետ և ավտորիտար նախագահ չանվանեցին միայն ծույլերը։ Լավ, թող անվանեն։ Կարևորն այն է, ինչ ունենք արդյունքում՝ չմսխված ազգային հարստություն, պահպանված ինքնիշխանություն, անվտանգություն և խաղաղություն մեր հայրենի հողում, մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացում։ Խաղաղություն, հանգստություն և լռություն մարդկանց համար»,- նշեց նա։