Լավ կլինի լռե՛ք և ոչինչ չխոսեք․ Սոֆյա Հովսեփյ...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններից մեկին:

Նա, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ՝ վարչապետ դառնալուց հետո չի եղել գեթ մի դեպք, որ բանակն ասի՝ էսինչ բանը մեզ պետք է, ու մենք ասենք՝ փող չկա: Ու էդքան շահարկվող ՍՈւ-30-ները դրա վառ ապացույցն են»,- «Հանրային»-ի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Էս լո՞ւրջ: Կլինի ես ասեմ ի՞նչ է պետք:  Գուցե էդ դեպքում մի քիչ ես էլ իմ վաստակն ու իմ նման լիքը մարդիկ իրենց վաստակածը խնայեն: 

Վրանները դուք եք գնել, ամրաշինական աշխատանքները դուք եք արել, ջերմադիտակներ ու գիշերային տեսահսկման սարքեր դուք եք գնել, զրահաբաճկոնների մասին էլ չասեմ և այսպես շարունակ (թվելու չի):

Լավ կլինի լռե՛ք և ոչինչ չխոսեք այս մասին, որ մենք էլ լուռ ու մունջ մեր վարկերը փակենք»: