
«Ես հայրենասեր, խիղճ ունեցող, երկիր կառուցող, ժողովրդի կողքին կանգնող մարդ եմ, ինչի՞ եք ընկել հետևիցս, ա՛յ սատանեք»,- անդրադառնալով իր ավտոմեքենայի հետ կապված միջադեպին՝ ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Նա ասաց, որ այս ընթացքում մշտապես զգացել է իր նկատմամբ ճնշում, հետապնդում ևառաջիկայում էլ սպասում է նման բաների։
«Իրենց նպատակն է՝ ինձ կալանավորել կամ ինչ-որ բան անել, ժամանակավոր կառավարում անել, որպեսզի 2026-ի ընտրությունները կազմակերպեն. սցենարն էդպես է գրված: Բայց մենք էնպես պետք է անենք, որ իրենց մուրազն իրենց փորը մնա»,- հարցազրույցում ասաց Վարդան Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հայտնի դարձավ, որ այս անգամ էլ ոստիկանության պարեկային ծառայությունը փորձում է բերման ենթարկել քաղաքապետի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե այն տեխնիկական խնդիր ունի և չի կարող շահագործվել։
Մանրամասն՝ տեսանյութում։