Հայկական բանակում զորակոչիկների մոտ 67%-ը ծխում է։ Այս մասին դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Ավելին, նրանց զգալի մասը սկսել է ծխել բանակում ծառայելուց հետո», - ասել է Սարգսյանն ու հավելել.
Ավելին, պատգամավորը նշել է, որ Հայաստանի զինված ուժերում ծխում է ենթասպաների 69%-ը և սպաների 88%-ը։ Այս թվերը, նրա խոսքով, մտահոգության տեղիք են տալիս։
Այնուհետև Սարգսյանը հետաքրքրվել է պաշտպանության նախարարից՝ հնարավո՞ր է արդյոք սահմանել որևէ խրախուսական նորմեր։ Օրինակ, չծխող զինծառայողներին հնարավորություն տալ ժամկետային ծառայությունն ավարտել նախատեսվածից շուտ, կամ, ասենք, տրամադրել լրացուցիչ արձակուրդ։
Պապիկյանը պատասխանել է, որ խրախուսական կարգավորումները հնարավոր են և կիրառելի են կրճատումների առումով, սակայն այս փուլում ծառայության տևողության կրճատման մասին խոսք չի գնում։



