Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հրաժարական է տվել, հայտնում են տեղական ԶԼՄ–ները։ Գրում է Sputnik Արմենիան:

Ընդդիմադիր «Միացյալ ցուցակ» կուսակցությունը ստորագրություններ է հավաքել Էվիկա Սիլինային վարչապետի պաշտոնից հեռացնելու համար։ Կուսակցությունը նաև հայտարարել է կառավարության ղեկավարությունը ստանձնելու իր պատրաստակամության մասին։

Նրանց աջակցում են նաև «Առաջադեմ» կուսակցության խորհրդարանի անդամները, որոնք կոչ են արել Լատվիայի նախագահ Ռինկևիչսին խորհրդակցություններ սկսել նոր կառավարություն ձևավորելու վերաբերյալ։