Լատվիան Ուկրաինա է ուղարկել դրոնների հերթական...

Լատվիայի իշխանությունները 1 500 անօդաչու թռչող սարքերի եւս մեկ խմբաքանակ են ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնել է բալթյան հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Եվս 1 500 մարտական ​​անօդաչու թռչող սարք Լատվիայից շարժվում է Ուկրաինա: Տարվա առաջին կիսամյակում երկու լատվիական ընկերություններ [Կիեւին] կմատակարարեն 12 000 անօդաչու թռչող սարքեր՝ դրոնների կոալիցիայի շրջանակում»,  գրել է գերատեսչության ղեկավարը X-ում:Ուկրաինայի կարիքների համար անօդաչու թռչող սարքերի մշակման եւ գնման կոալիցիան ստեղծվել է 2024թ. Միացյալ Թագավորության եւ Լատվիայի կողմից։ Դրան միացել են մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Ավստրալիան, Գերմանիան, Դանիան, Կանադան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Ուկրաինան, Շվեդիան եւ Էստոնիան։