Լարված իրավիճակ Աբովյան 22-ում. բնակիչները դե...

Այս պահին Երևանի կենտրոն համայքի Աբովյան 22 հասցեի բնակիները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի կողմից մեկ ամիս առաջ տրված թույլտվության դեմ, որով իրենց շենքի դիմաց պետք է 12 հարկանի բազմաբնակարան շենք կառուցվի 

«Խնդրել ենք այստեղ 2-3 հարկանոց մանկապարտեզ կառուցել, հետո պարզվեց, որ մենք խնդրել ենք կառուցել 12 հարկանի շենք, որի առաջին երկու հարկերում պետք է մանկապարտեզ լինի»,- ասաց բնակչներից մեկը:

Մյուսն էլ հայտնեց, որ 2017 թվականին ստորոգրահավաք է կազմակերպվել, թե ովքեր են շենքի կառուցմանը կողմ, սակայն հիմա  նույն մարդիկ ասում են, թե իրենք իրենց ստորագրությունը չեն տվել: 

Բնակիչների հետ բանակցում էր Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով հակառակ բնակիչների պնդման՝  հայտնեց, որ շենքին վնաս չի կարող հասցվել, և որևէ անօրինականություն չկա: Նա նաև ներկայացրեց կառուցապատման ծրագիրը, ըստ որի կառուցապատողը պատրաստ է 12 հարկանի բազմաբնակարան շենքի 1-ին հարկը անհատույց տրամադրել պետությանը՝ որպես մակապարտեզ, նաև պարտավորություն է ստանձնել բակի բարեկարգումն իրականացնել: