Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջ...

«Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Ապրիլի 10-ից երթևեկությունը արգելափակվել էր ձնահոսքի վտանգի պատճառով:

«Վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում: