Լանդաուն և Երմակը քննարկել են ռուս-ուկրաինակա...

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն հանդիպել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և առաջին փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հետ՝ քննարկելու բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու հույժ կարևորությունը: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ դիվանագիտական ​​ջանքերը շարունակելու և հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայացած հանդիպումից հետո հաջորդ քայլերը վերանայելու վերաբերյալ:

Հունիսի 2-ին Ստամբուլում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Այն տևել է շուրջ մեկ ժամ։  Կողմերը փոխանակվել են փաստաթղթերով՝ ներկայացնելով հակամարտության կարգավորման իրենց տեսլականը։

Բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 16-ին։