Լաչինի միջանցքը փակելով Ռուսաստանի և հայերի դեմ «փափուկ ուժի» հաջող կիրառման մասին հայտարարություններին զուգահեռ, Բաքուն դադարեցրել է Ստեփանակերտի գազամատակարարումը: Այս մասին գրում է Parstoday.com-ը։
Media News ադրբեջանական կայքը նույնպես, հղում անելով հայկական աղբյուրներին, հաղորդել է Ստեփանակերտի գազամատակարաումը դադարեցնելու մասին:
Իսկ Azad Souz հեռուստաալիքի հաղորդավար Թուրալ Աբբասլին, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի գրասենյակի իրազեկ աղբյուրներին, ասել է. «Լաչինի միջանցքում բնապահպանների հավաքի իսկական պատճառը Փաշաևների և Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքին պատկանող ընկերություններին Լեռնային Ղարաբաղի հանքերից բաժնեմաս տալուն ռուսների դեմ լինելն է»։
Իրազեկ աղբյուրները նշում են, որ շշուկներ են պտտվում այլ երկրների դեմ փափուկ ուժի կիրառման մարտավարության մասին՝ անօրինական ճնշում գործադրելու նպատակով և չի բացառվում, որ Բաքուն հետագայում այդ մարտավարությունը կիրառի նաև իր հարևանների դեմ:



