Լաչինի միջանցքի փակումը և գազամատակարարման խա...

Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում։

Թվիթերում այս մասին գրել է  ՄԵծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին.

«Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում:

ՄԹ-ն հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։

Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»: