
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի Ulchi Freedom Shield համատեղ զորավարժությունները վատթարացնում են իրադրությունը տարածաշրջանի անվտանգության ոլորտում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության պաշտպանության նախարար Նո Գվան Չհոլը:
Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները հայտարարել են, որ օգոստոսի 18-ից մինչև 28-ը կանցկացնեն համատեղ զորավարժություններ, իսկ դաշտային զորախաղերի կեսը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության սադրիչ գործողությունները, որոնք ցույց են տալիս ԿԺԴՀ-ի հետ ռազմական առճակատման ձգտումը և կրկին լուրջ մարտահրավեր են նետում Կորեական թերակղզում անվտանգային իրադրությանը», - հայտարարել է նախարարը՝ խստորեն նախազգուշացնելով այն բացասական հետևանքների մասին, որոնք կարող են առաջացնել զորավարժությունները:
Նա նշել է նաև, որ ցանկացած սադրիչ գործողություն կստանա իր պատասխանը։