Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին երեքշաբթի ժամանել է Վլադիվոստոկ, հաջորդ օրը նա այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է դիվանագիտական աղբյուրը:
«Այժմ նա գտնվում է Վլադիվոստոկում, իսկ վաղը կլինի Մոսկվայում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Փհենյանում ՌԴ դեսպանատունը հայտնել էր, որ ԿԺԴՀ ԱԳ նախարարը մեկնել է Ռուսաստան: Դեսպանատունը հստակեցրել է, որ այդ ուղևորությունը տեղի է ունենում ռազմավարական երկխոսության շրջանակներում, որի ակտիվացման մասին պայմանավորվածությունը ձեռք են բերվել ՌԴ և ԿԺԴՀ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի կողմից հունիսին Ռուսաստանի նախագահի Փհենյան կատարած պետական այցի ժամանակ:



