ԿԸՀ պատվիրակությունը կմասնակցի Ղազախստանի արտ...

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը կմասնակցի Ղազախստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ԱՊՀ գործադիր կոմիտեն ձևավորել է անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։

Գործադիր կոմիտեի հրավերով Ղազախստան են գործուղվել են ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։

Ղազախստանի ԿԸՀ հրավերով էլ ընտրություններին մասնակցելու համար գործուղվել են ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը և ԿԸՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը։

Ընտրությունները նախատեսված են 2023 թվականի մարտի 19-ին: ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը Ղազախստանում կլինի մարտի 17-20-ը։