ԿԸՀ-ն հյուրընկալել է շվեդական Folke Bernadott...

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը փետրվարի 4-ին ընդունել է շվեդական Folke Bernadotte ակադեմիայի (FBA) մասնագետ Կարլ Ֆրեդրիկ Բիրկոֆին և կազմակերպության ներկայացուցիչ Կատալինա Ուրիբե Բուրչերին։ ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին և համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամությունն է հայտնել։

ԿԸՀ-ից հայտնում են, որ ԿԸՀ նախագահը հայտնել է, որ ամբողջացվել է ԿԸՀ գործունեության ռազմավարության նախագիծը, և այս համատեքստում ԿԸՀ-ի համար նախընտրելի է ժողովրդավարությանն աջակցող կառույցների հետ հնարավորինս սերտ համագործակցությունը։ Հյուրերը հետաքրքրվել են կառույցի առաջնահերթություններից՝ համագործակցությունն առավել արդյունավետ և հասցեական կառուցելու համար։ (FBA-ն) Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը կից կառավարական գործակալություն է, որը զբաղվում է խաղաղության, անվտանգության և զարգացման հարցերով։

FBA-ն սերտորեն համագործակցում է դեսպանության և Շվեդիայի Միջազգային զարգացման գործակալության (Sida) հետ՝ աջակցելու ժողովրդավարության և պետական կառավարման նախաձեռնություններին՝ Շվեդիայի Միջազգային զարգացման աջակցության ջանքերի շրջանակներում: