Կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն...

Կյանքից հեռացել է Ռուբեն Մարուխյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ռ.Մարուխյանի հարազատներին և գործընկերներին»,-ասվում է հաղորդագրությունում: