Կուզենայի, որ այսօր շատ լիցքաթափված խոսակցութ...

Այս քննարկումը ինձ համար հետևյալի մասին է, թե ինչպես ենք մենք միասին՝ Կառավարությունը և մասնավոր հատվածը, սպասարկում ՀՀ պետական շահը այն ըմբռնմամբ, որ ՀՀ պետական շահը տնտեսական զարգացումն է: Այդ մասին «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամեն անգամ ես սա ասելիս ավելի համոզված եմ ասում, որովհետև տնտեսական զարգացումը և նրանից բխող էֆեկտներն են, որ մեզ հնարավորություն պետք է տան կամ սահմանափակեն մեր հնարավորությունները երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու և լուծելու:

Այս առումով ես շատ կոնկրետ խնդիր ունեմ. այս աշխատաժողովի արդյունքում ինձ համար կարեւոր է հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում, ինչ խնդիրնոեր կան, որ խնդիրներն են, որ կային եւ այլեւս չկան եւ որ խնդիրներն, որ եղել են եւ շարունակում են լինել, ինչ նոր խնդիրներ են առաջացել:

Շատ կարեւոր է, որ այսօրվա քննարկումը կարողանանք դարձնել արդյունավետ, որովհետեւ երբ գործարար համայնքն ու կառավարությունը հավաքվում են, կարող է լինել երկու մթնոլորտ: Մեկն այն է, որ դե հավաքվել ենք, ավարտենք, ամեն մեկս գնանք մեր գործերին, երկրորդ ռեժիմն էլ այն է, որ նյարդն այնքան շատ է լինում, որ բովանակության վրա կենտրոնանալը դառնում է շատ դժվար կամ անհնար: Ես կուզենայի, որ այսօր շատ լիցքաթափված խոսակցություն լիներ, որ դա լիներ մի պլատֆորմ առաջիկա անելիքների օրակարգ ձեւավորելու և դրա շուրջ աշխատելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ այս աշխատաժողովից իրենք դուրս կգան առաջիկա անելիքների վերաբերյալ շատ ավելի կոնկրետ պատկերացումներով. «Մենք կհասկանանք՝ կառավարության ծրագրերը որքանով եւ ինչպես են ընկալվում գործարար համայնքի կողմից»: