Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս մասին իր իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
«ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը», - գրել է Հարությունյանը:
Կուտոյանի սպանության վերաբերյալ արդեն ամենատարբեր վարկածներն են շրջանառվում։
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Միրզոյանը գրել է, որ երեկ ինչ որ մեկը փորձել է խմբագրել հեռացնել Կուտոյանի կենսագրությունը Վիկիպեդիա հանրագիտարանից․«Եվս մեկ հետաքրքիր ինֆո։ Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը դեռ հունվարի 3-ին և երեկ (հունվարի 16-ին) փորձել է Հայերեն Վիքիպեդիայից ջնջել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մասին հոդվածի բովանդակությունը»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ակնարկել է, որ ԱԱԾ նախկին պետը շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի մասին․«Գեորգի Կուտոյանը ոչ օլիգարխ էր, ոչ կերակրաթաշտից լափող: Չուներ անձնական թշնամիներ, համեստ կյանքով էր ապրում: Բայց Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին: Շատ-շատ բան»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը փորձել է բացատրել, թե ինչու՞ պետք է սպանեին Կուտոյանին և ինչ արժեն վարձու մարդասպանները Ռուսաստանի Դաշնությունում․«Դե հիմա ես հարց եմ տալիս. թավիշով հնարավո՞ր է չեզոքացնել մարդասպաններով լեցուն, իր թալանած միլիարդները փրկել ձգտող ու իր շոշափուկները իրավապահ համակարգի ամենաբարձր օղակներում մինչ օրս պահպանած այս ՍՊՐՈՒՏԻՆ։ Չգիտեինք, որ սրանք ամեն ինչի են պատրաստ պատասխանատվությունից խուսափելու համար։ Ռուսաստաններում քիլլերների «շուկայական արժեքը» որքա՞ն է՝ 100.000$, 200.000$, մեկ միլիոն Է, սրանք հարյուր միլիոններով են թալանել, պարզ չէ, որ հետքերը մաքրելու, կամ իրենցից մեկին զոհաբերելով շառը նոր-նոր ողնաշարը դզող ժողովրդավարության վրա գցելու համար ցանկացած սպանության էլ պատրաստ են։ Տեսան որ պետության դեմ մեդիա-արշավներ ֆինանսավորելը առանձնապես օգուտ չի տալիս - անցան ավելի նողկալի գործողությունների։ Սրանց բոլորին պետք էր կալանավորել եւ նոր քննություն վարել։ Իսկ դուք բոլորին կամ ազատ թողեցիք փախնեն Ռուսաստան, կամ ըսկի ձեռք էլ չեք տալիս, ում էլ որ բռնել էիք - բաց եք թողնում թե բա սիրտը լավ չի։ Է լավ չի - բուժեք, բայց հատուկ պայմաններում, մշտական հսկողության ներքո։ Հիմա տեսնենք թե ռոբասերժական «մամուլը» ում վրա է փորձելու այս սպանության պատասխանատվության սլաքն ուղղել, շառ անել։ Դրանից շատ բան պարզ կդառնա։
PS. Իհարկե, մյուս վարկածը - Կրեմլի հետքը, մեր երկրում մշտապես առկա է լինելու, քանի էս կիսանկախ վիճակում ենք։
PS 2. Արթուր Վանեցյանին պետական պահպանություն ապահովեք»։
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը հայտարարել է, որ ինքը երբեք ինքնասպանություն չի գործի: Ըստ էության սա ակնարկ է, որ Կուտոյանը ինքնասպանություն չի գործել․«Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ ես կյանքում երբևիցէ ինքնասպանություն չեմ գործի!!! Ինչ ուզում ա լինի: Դաժը, եթե սաղդ մեռնեք ես մնամ մենակ: Տուպը կվայելեմ լռությունը»:
Նարեկ Սամսոնյանը այս մասով գրել է․«Ոչ հարգելի մարդիկ (անասուններ) ԱԱԾ նախկին պետի հետ տեղի ունեցած ողբերգությունը մի շահարկեք ձեր քաքոտ քաղաքական նպատակներով: Վերջիվերջո հարգեք մարդկանց ողբերգությունը, էսքան ձեռնասուն մի եղեք, մի օր էլ ձեզ հարգելու հերթն ա գալու ու բումերանգ եք ստանալու:
Հ.Գ. Ցավակցում եմ Կուտոյանի հարազատներին ու ընկերներին, շատ վատ բան ա տեղի ունեցածը»։



