Կուտոյանի բնակարանում եղել են մոտ մեկ տասնյակ...

Քիչ առաջ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետ Արթուր Մելիքյանը ասաց, որ Կուտոյանի բնակարանում եղել են մոտ մեկ տասնյակ կրակոցներ. Կուտոյանը սպանվել է «Գլոկ» տեսակի ատրճանակից, որը նախնական տվյալներով պատկանել է իրեն, իսկ վնասվածքը ստացել է քունքի շրջանում։ Հետագա Փորձաքննությունը ցույց կտա արդյոք դա նրա զենքն է եղել։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: