Կուսակցությունները 2 հարցի շուրջ ունեն կոնսեն...

Երկու հարցում այս դահլիճը կոնսենսուս ունի՝ մեկը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է բոլոր հնարավոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսը այն է, որ այս համախմբի միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը։ Այս մասին Բագրատ Սրբազանի և կուսակցությունների հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

Նրա խոսքով՝ անշուշտ, երկրորդ հարցի ճանապարհին սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է․ դա կարելի է խորհրդարանի միջոցով, հանրային ճնշման ճանապարհով 148-րդ հոդվածի վերանայումով անել։

«Քննարկումից տպավորությունն այն է, որ մենք ունենք պատկերացում մի Հայաստանի մասին, որտեղ չպիտի լինի Նիկոլ Փաշինյան ղեկավար և պետք է լինի անցումային ղեկավար Բագրատ Սրբազանի թեկնածությունը»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպես պետք է հասնել այդ պատկերացումների իրականացմանը, Սուրենյանցն ասաց՝ միայն փողոցի ճնշմամբ։

«Այստեղ ինչ խոսում ենք կարող է մնալ տեսություն, եթե մենք չունենանք 2-3 օրով կաթվածահար եղած Երևան և այդ կաթվածահար եղած Երևանը հրաժարական չպահանջի Փաշինյանից։ Իշխանափոխություն տեսնում եմ, դա հնարավոր է 2-3 ամսում, մտքում ունեմ ճանապարհային քարտեզ։ 2-3 ամիսը ես եռացող եմ պատկերացնում, իսկ որքան հանրային դիմադրությունը մեծ լինի, այնքան դիմադրողականությունը Հայաստանի մեծ կլինի»,- ասաց նա։

Ըստ Սուրենյանցի՝ Փաշինյանի հեռացնելու համար կլինի իմփիչմենթը, կարվի իմփիչմենթով, կլինի հրաժարական պարտադրելը, պետք է արվի այդ ճանապարհով, կլինի մանդատներից հրաժարվելը արդյունավետ ճանապարհ, դա էլ պետք է փորձել։