Կստեղծենք հակակոռուպցիոն դատարան, դատավորների...

Երեք տարվա ընթացքում կփորձենք հակակոռուպցիոն դատարան ստեղծել՝ միջազգային հովանավությամբ,-լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով անկախ դատական համակարգի անհրաժեշտության մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շփումնեի հետ ենք միջազգային գործընկերների հետ, և իրենց ինչ ենք ասում՝ մենք հիմա չենք կարող դատավորների աշխատավարձերը էականորեն բարձրացնել: Հիմա եթե միջազգային հանրությունը, գործընկերները մեզ աջակցեն, որպեսզի երեք տարվա կտրվածքով մենք  հակակոռուպցիոն դատարան ստեղծենք, հակակոռուպցիոն դատարանում ինչ-որ ձև գտնենք բարձր աշխատավարձերով նոր լուրջ մասնագետներ ներգրավենք, որոնց վստահելիությունը վեթինգով, ունեցվածքով կլինի բարձր»,-ասաց կառավարության ղեկավարը:

Մանրամասնելով հակակոռուպցիոն դատարանի ստեղծման հնարավոր տարբերակը՝ Փաշինյանը նշեց.«Մոդելը հետևյալն է՝ հկակոռուպցիոն դատարանը ստեղծում ենք, միջազգային դոնորներին փորձում ենք համոզել, որ իրենք ամբողջ ֆինանսական բեռը՝ աշխատավարձերը, վերցնեն իրենց վրա, հանրությունը տեսնի, որ անկախ դատական համակարգը օգուտ է պետությանը, յուրաքանչյուր քաղաքացու: Երեք տարի հետո մենք արդեն մարդկանց կարող ենք բացատրել՝ այդ երեք տարվա ընթացքում թոշակ էլ կբարձրացնենք, ամեն ինչ էլ կանենք, կասենք՝ ժողովուրդ, հիմա դատավորները պետք է ստանան, ամսական, օրինակ 2,5-3 միլիոն աշխատավարձ, որովհետև դա մեզ է պետք, ձեզ է պետք»: