Կշարունակեմ պայքարել ՀՀ-ի տարածքային ինքնիշխա...

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը, որը Բաքվում մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին, անդրադարձել  է իր դեմ անցկացված բողոքի ակցիաներին:

«Չնայած նրան, որ Ալիևը բռնի ցույցեր է կազմակերպում ինձ խանգարելու համար, ես շարունակելու եմ պայքարել Հայաստանի տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատ արձակման և խաղաղության համաձայնագրի համար, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին» X-ում գրել է Փալոունը։

Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոունին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արգելել է Փալոունին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը: Չնայած Փալոունը հանդիպում էր խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից`  նրան հատուկ ցուցակից հեռացրել են։