Կրեմլը ժամանակին կտեղեկացնի Հաղթանակի օրվա շք...

Կրեմլը ժամանակին կտեղեկացնի Հաղթանակի օրվա շքերթի հյուրերի մասին, երբ նրանցից հաստատում ստանա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Մենք ուրախ կլինենք Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարությանը տեսնել բարեկամ երկրների մեր ընկերների ամենալայն շրջանակը։ Ցուցակը վերջնական տեսքի բերելուն պես մենք կստանանք համապատասխան հաստատում մեր ապագա հյուրերից, մենք ձեզ կտեղեկացնենք»,ասել Է Պեսկովը լրագրողներին: