Կրեմլում հանդիպել են Պուտինն ու Լուկաշենկոն

Կրեմլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Երկու ղեկավարների զրույցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Միութենական պետության ներսում ինտեգրացիոն փոխգործակցությունը։

Բացելով հանդիպումը՝ Պուտինը նշել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման զգալի դինամիկա։ Նրա խոսքով, ապրանքաշրջանառության ծավալը հասել է 46,5 մլրդ դոլարի կամ 4,2 տրիլիոն ռուբլու։  Շարունակվում է փոխգործակցության զարգացումը արդյունաբերական համագործակցության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, նոր հնարավորություններ են բացվում միկրոէլեկտրոնիկայի, ավիաշինության և ավիաարդյունաբերության ոլորտներում։