Կրեմլն արձագանքել է Ուկրաինայում 30-օրյա հրադ...

Ուկրաինան պատրաստ չէ անհապաղ բանակցությունների, ABC News ին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայում 30-օրյա հրադադարի պահանջի մասին հարցին։

«Զինադադարին աջակցել է նախագահ Պուտինը, բայց նա մի քանի հարց է տվել։ Նա ասել է, որ այժմ որոշակի դինամիկա կա։ Ռուսական զորքերը բավական վստահ առաջ են գնում։ Իսկ եթե մենք խոսում ենք հրադադարի մասին, ի՞նչ եք անելու այն սպառազինությունների հետ, որոնք ամեն օր ստացվում են ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից: Եթե Կիև զենքի մատակարարումները չդադարեն, ապա 30-օրյա հրադադարի շրջանը ձեռնտու կլինի Ուկրաինային։

Ուկրաինան կշարունակի ամբողջական մոբիլիզացիան՝ նոր զորքեր մտցնելով առաջնագիծ: Ուկրաինան կօգտագործի այդ ժամանակահատվածը նոր զինվորականներ պատրաստելու և իր ակտիվ զինծառայողներին հանգիստ տալու համար: Ուրեմն ինչու՞ պետք է Ուկրաինային նման առավելություն տանք:

Նախագահ Պուտինը հնարավոր ամեն բան անում է խնդրի լուծման համար, խաղաղ եւ դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելու համար։

Բայց, չունենալով խաղաղ և դիվանագիտական միջոցներ, ի վերջո մենք ստիպված ենք լինելու շարունակել ռազմական գործողությունը։ Բայց մենք հուսով ենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությունը կօգնեն մեզ մի փոքր ավելի ճկունություն, մի քիչ ավելի շատ քաղաքական կամք և իմաստություն հաղորդել Կիևի ռեժիմին»,- ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։