Կրեմլից, Քոչարյանից, Ծառուկյանից, Նիկոլից փող...
Սոֆյա Հովսեփյանը գրում է․
«Եթե իմ անձը անհարկի քննարկելով կհասնեք անիծված պայմանավորվածությունների վերացմանը, ապա առաջարկում եմ ավելի ոգեղեն լինել։
Կրեմլից, Քոչարյանից, Ծառուկյանից, Նիկոլից փող վերցնելը քիչ է, կարող եք ասել Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից ու Ալժիրից էլ եմ վերցրել։
Տվե՞ց այն ձեզ որևէ բան։ Եթե ոչ, ապա հերիք է վայրահաչեք...
Եթե ես բազմաբույլ շատախոսություններից կոտրվող լինեի, ապա դա առաջինը կհաջողվեր անել հենց իշխանությանը։ Ես ինձ լավ եմ ճանաչում, ինձ լավ են ճանաչում ինձ հետ առնչված մարդիկ։
Երկու օր առաջ ռուսի հետ էի համագործակցում, երեկ Քոչարյանի, այսօր Աննայի, վաղվանը ո՞վ է...
Մի քիչ շատ եք սարսափած իմ ազնվությունից ու կամքից, որ այդպես էլ այլոց դրոշ ձեռքս չտեսաք։ Անվանական չեմ նշում էժան ճառասաններին։
Ես գործում եմ այնքա՜ն, որքան կարող եմ, ավելին կարողացեք անել և երբեք չեմ խանգարի, եթե հայանպաստ է»։