Կրեմլ․ երկրի թշնամի դարձած ռելոկանտները տեղ չ...

Հատուկ ռազմական գործողության ֆոնին մեկնած ռուսները կվերադառնան Ռուսաստան, քանի որ տնտեսական իրավիճակը փոխվում է, բայց երկրի թշնամիների համար տեղ չի գտնվի։ Այս մասին RBC-ի հետ  զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Քանի որ մեր աճող շուկան գնալով ավելի գրավիչ է դառնում շատ երկրներում բացասական տնտեսական միտումների ֆոնին, որտեղ այդ մարդիկ մեկնել են, նրանք կգան այստեղ»,-ասել է նա։

«Այդ մարդիկ հետզհետե վերադառնալու են, բացի նրանցից, ովքեր դարձել են մեր երկրի թշնամիները»,-հավելել է Պեսկովը։

«Տնտեսական առումով մենք վատ չենք ապրում։ Մենք սկսեցինք զարգանալ։ Մենք ունենք դժվարություններ, ունենք խնդիրներ։ Մենք չենք կարող չզգալ այս խնդիրները մեզ վրա՝ հաշվի առնելով այն անբարյացակամ մթնոլորտը, որում գտնվում ենք: Նկատի ունեմ այն, ինչ փորձում են անել հավաքական Արեւմուտքի երկրները։ Չնայած դրան՝ մենք շատ լավ ցուցանիշներ ենք ցուցադրում»,-ասել է Պեսկովը։