Կրակոցներ Նուբարաշենում. հրազենային վնասվածքն...

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել երևանում:

Ժամը 04:25-ի սահմաններում «էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Ձախ սրունքի ստորին երրորդկանի կույր վնասվածք», «աջ ոլոքի ստորին երրորդականի կողմնային մակերեսի մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և կատարվածի մասին չի կարող բացատրություն տալ:

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 00:20-ի սահմաններում Նուբարաշենի 11 փողոցի թիվ 1 շենքի հարակից վայրում Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից ատրճանակից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով էլ Սլավիկ Հ.ն հրազենային վնասվածքներ է ստացել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` ավտոմեքենան, կրակողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ: