Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում...

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 5,022.1 հազար դրամ կհատկացվի Պաշտպանության նախարարությանը՝ Մանվել Արմենի Հակոբյանի՝ Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման և կեցության ծախսերը վճարելու նպատակով: Առաջին կարգի զինհաշմանդամ Մանվել Հակոբյանը 2020 թ. 44-օրյա պատերազմում ստացել է ողնաշարի գոտկային հատվածի հրազենային բեկորային կույր թափանցող բեկորային վիրավորում՝ Լ1-Լ3 ողերի բազմաբեկոր կոտրվածքով, ողնուղեղի սալջարդով, ստորին պարապլեգիայով: Գումարը կհատկացվի կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումով պայմանավորված իրականացված վիրահատական միջամտությունների (նեյրոստիմուլյատորի տեղադրում), վերականգնողական բուժման և տեղադրված նեյրոստիմուլյատորի ծախսերը փոխհատուցելու համար: