Կփակվեն արդյոք դպրոցներն ու մանկապարտեզները՝...

Ուզում եմ ներկայացնել ամփոփ տեղեկություն Հայաստանում սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասին: Այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութի մեջ:

«Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե՛ հիվանդացության, թե՛ ԱԱՊ հիվանդանոցային օղակ և շտապօգնության ծառայության դիմելիության աճի մասով, նաև մանկապարտեզներում և դպրոցներում բացակայություն թվի մասով։ 

Հարգելի՛ քաղաքացիներ, ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ մենք չունենք, սակայն ունենք շատ հստակ մեթոդ և գծագրված աշխատանքի մեխանիզմ, որ այն դասարանները, որտեղ բացակայություն թիվը 20%-ից ավել է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և այս հետմոնիտորինգի արդյունքներով դասարաններն ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը և հնարավորություն տանք, որ այդ դպրոցներում կոնկրետ իջնի թվաքանակը, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը։ 

Նորից եմ ուզում կրկնել, ընդհանուր առմամբ համաճարակաբանական գործիքները պետք է ճիշտ կիրառվեն, և այս վերջերս անընդհատ քաղաքացիների կողմից այս հորդորներն են հնչում։ Ուզում եմ՝ դուք իմանաք, տեղեկացված լինեք, որ բոլոր գործիքները կիրառվում են ըստ ցուցման և եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիք լինի ընդհանուր դասապրոցեսի մասին որոշումներ կայացնել, մենք դա կանենք, սիրելի քաղաքացիներ:

Առողջ եղեք: Խնդրում ենք՝ այն քաղաքացիները, որոնք չունեն ախտանշաններ և կարող են պատվաստվել, օր առաջ պատվաստվեն, որովհետև այսօր շրջանառվող գրիպի շտամը Ա տիպի շտամ է և բավական ագրեսիվ է: Դրա պատվաստանյութում առկա հակամարմինները, վստահ եղեք, պաշտպանական շերտ կձևավորեն և չեք վարակվի այս տարվա այս ագրեսիվ շտամով կամ վարակվելու պարագայում շատ ավելի թեթև ախտանշաններով կտանեք։ Առողջ եղեք, հետևեք ձեր առողջությանը»,-նշել է նա։