Կոյուղատար համակարգը ամբողջապես թարմացնելու հ...

Մեր կոյուղու ենթակառուցվածքը Երևան քաղաքում, նույնը վերաբերում է անձրևատարներին և հեղեղատարներին, իրականում ոչ բարվոք վիճակում է: Այդ մասին լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք մոտավորապես ունենում ենք շաբաթական 400 վթար: Երրորդ տարին է, այս անգամ արդեն պետական ֆինանսավորմամբ, նախորդիվ Երևանի քաղաքապետարանն էր բյուջե հատկացնում, կառուցում կամ վերակառուցում ենք տարեկան 13-15 կմ կոյուղատար համակարգ: Կոյուղատար համակարգը ամբողջապես թարմացնելու համար, որը ենթադրում է 93 կմ կոյուղի պետք է լինելու համապատասխանաբար, եթե ծավալները ավելացնենք՝ տարեկան սարքենք 30 կմ, ևս 3 տարի կպահանջվի: Այս պահի դրությամբ այդ ծավալներով չենք շարժվում: Այն ֆինանսավորումը, ինչը որը հատկացվել է նմանատիպ ծրագրերի համար, մոտավորապես նույն ծավալն է իրականացվելու, ինչ նախորդ տարի ենք իրականացրել, նույնիսկ մի քիչ պակաս: Սրանից զատ ունենք 70 կմ նոր կոյուղի կառուցելու խնդիր»,- նշեց Ավինյանը: