Իսրայելա-լիբանանյան սահմանին հակամարտության սրումը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից։ Դրա մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով եվրոպական ու արաբական երկրների դիվանագետների աղբյուրներին։
Ըստ այդ աղբյուրների՝ գրավյալ Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս գյուղի վրա հրթիռային հարվածից հետո Վաշինգտոնը կապ է հաստատել Իսրայելի և Լիբանանի հետ, ինչպես նաև «հաղորդագրություններ է փոխանակել» Իրանի հետ։ Բոլոր կողմերը հասկացրել են, որ շահագրգռված չեն հակամարտության ընդլայնմամբ, գրում է պարբերականը՝ նշելով, որ սխալ հաշվարկի հավանականությունը ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեջ դեռևս մեծ է։
Վաշինգտոնի վարչակազմը ավելի վաղ հավաստիացրել էր, որ ձգտում է խնդրի դիվանագիտական լուծման, որի դեպքում Իսրայել-Լիբանան սահմանի տարածքում հարձակումները կդադարեցվեն։ Սպիտակ տան տվյալներով՝ գյուղի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է շիական «Հըզբոլլահ» շարժումը։



